Ալիևը ՅՈւՆԵՍԿՕ-ին մեղադրել է «հայկական լոբբինգի» մեջ ու սպառնացել վերանայել հարաբերությունները 7 հունվարի 2021 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել է վերանայել ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ հարաբերությունները, եթե այդ կազմակերպությունը «չպահպանի իր միջազգային կարգավիճակն ու չդադարի լինել որևէ երկրի մասնաճյուղ»։ Այս մասին Ալիևը հայտարարել է իր երկրի մշակույթի նախարար Անար Քերիմովի հետ վիդեոկոնֆերանսի ժամանակ՝ անուղղակիորեն ՅՈւՆԵՍԿՕ-ին մեղադրելով «հայկական լոբբինգի» մեջ։ «Ո՞վ կարող է մեզ մեղադրել, թե Ադրբեջանում այլ կրոնների հուշարձանները վտանգված են։ Մեր նկատմամաբ ինչ-որ պահանջներ կարող են ունենալ անփորձ քաղաքական գործիչները, պոպուլիստները, որոշ, այսպես ասած, «քաղաքական գործիչներ», որոնք տեղյակ չեն մեր տարածաշրջանից, բայց կատարում են հայկական լոբբիի պատվերը կամ աշխատում են նրանց հետ։ Հիմնավորվա՞ծ են այդ մեղադրանքները։ Ո'չ»,- հայտարարել է Ալիևը՝ նշելով, թե կասկածողները կարող են գնալ ու տեսնել՝ «ինչի են վերածել հայերն իրենց հուշարձանները», փոխանցում է JAMnews-ը։
Ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ վանդալիզմի է ենթարկել ու ոչնչացրել հայկական հուշարձաններն ու եկեղեցիները։ Այդ երկրի տարածքում պահպանված հայկական հուշարձանները սովորաբար ներկայացվում են որպես «ալբանական»: 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանին անցած տարածքներում են մնացել հայկական մի շարք հուշարձաններ ու եկեղեցիներ, այդ թվում՝ Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոցը, Դադիվանքը։ Շուշիում Ղազանչեցոցն արդեն պղծվել է․ պատերին ադրբեջաներեն գրառումներ են հայտնվել։ Համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան, որտեղ ադրբեջանցի զինվորականները պղծում են հայկական գերեզմաններ, խաչքարեր։
«Մենք պատրաստ ենք նաև հետո համագործակցել ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ, սակայն այդ կառույցը պետք է պահպանի իր միջազգային կարգավիճակը։ ՅՈւՆԵՍԿՕ-ն որևէ երկրի մասնաճյուղ չէ։ Եթե այդ մոտեցումը գերակշռի մեր հարաբերություններում, ապա կլինի համագործակցություն։ Եթե դա չլինի, ապա համագործակցությունը կվերանայվի»,- ասել է Ալիևը։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |