Բալասանյան․ Ադրբեջանը պարբերաբար խախտում է Արցախի այժմյան պայմանական սահմանները

Բալասանյան․ Ադրբեջանը պարբերաբար խախտում է Արցախի այժմյան պայմանական սահմանները

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պարբերաբար խախտում է Արցախի այժմյան պայմանական սահմանները, հայտարարել է ԱՀ անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում։

Նա նշել է, որ Ադրբեջանը տեղաշարժում է իր դիրքերը դեպի Աղդամի, Ասկերանի, Ստեփանակերտի և Կարմիր շուկայի խորքը, ինչը նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում է:

Բալասանյանը նշել է, որ շփման գծում ևս Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարը և փորձում սադրիչ գործողություններ հրահրել, մինչդեռ Արցախի Պաշտպանության բանակը չի տրվում սադրանքների:

«Բոլոր գրանցված խախտումների մասին տեղյակ են պահում ռուս խաղաղապահ ուժերին, բարձրացված հարցերին առայժմ մասնակի են լուծումներ տրվում, սակայն այդ ուղղությամբ դրական տեղաշարժ կա»,- հայտնել է Բալասանյանը:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---