Սահակյան․ Ադրբեջանում առնվազն 120 հայ գերի կա

Սահակյան․ Ադրբեջանում առնվազն 120 հայ գերի կա

PanARMENIAN.Net - Ադրբեջանում նվազագույնը 120 հայ գերի է պահվում, հայտարարել է փաստաբան, ՄԻԵԴ-ում մի շարք գերիների իրավունքները ներկայացնող Սիրանուշ Սահակյանը։

Նա նշել է, որ այդ թիվը գերության մեջ գտնվողների հաստատված դեպքերն են։

«Հաստատված ոչ թե ադրբեջանական իշխանությունների կողմից, այլ՝ ապացույցներով, որը մենք ունակ ենք լինելու դնել միջազգային կառույցների, դատական ատյանների առջև», - ասել է Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին։

Նախօրեին ադրբեջանական կողմը հայտարարել էր երկրում ընդամենը 5 հայ գերու մասին, իսկ դեկտեմբերի վերջին գերեվարված հայերի մի մասն ահաբեկիչ էին որակվել։

Գերիներից մեկը, ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, արդեն ձերբակալվել է՝ արցախյան առաջին պատերազմի ընթացքում դրվագների հետքերով։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---