Վաշինգտոնում անկարգությունների հետևանքով 4 մարդ է զոհվել

Վաշինգտոնում անկարգությունների հետևանքով 4 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների՝ Կոնգրեսի շենքը գրոհելու և նիստերի դալիճ ներխուժելու հետևանքով 4 մարդ է զոհվել։ Զոհվածների թվում է ՌՕՈւ վետերան կինը՝ Էշլի Բեբիթը, որը ծանր վիրավորում էր ստացել նախօրեին։ Օրենսդիրների թվում տուժածներ չկան, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կոնգրեսի շենք և խափանել Սենատի և Ներկայացուցիչների պալատի նիստը, որտեղ պետք է հաստատվեին նախագահական ընտրությունների արդյունքները։ Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել և մի քանի ժամից դուրս մղել ցուցարարներին շենքից։ Ինքը՝ Թրամփը հանրահավաքում կոչ էր արել իր կողմնակիցներին գնալ դեպի Կապիտոլիում, բայց անկարգություններից հետո նրանց հորդորել է ցրվել։

Վերջին անգամ կողմնակի մարդիկ ներխուժել են Կապիտոլիում բրիտանա-ամերիկյան պատերազմի ժամանակ՝ 1814-ին։ Այն ժամանակ ամեն ինչ ավարտվեց ԱՄՆ ժողովրդավարության խորհրդանիշը համարվող շենքի հրկիզմամբ:

«Կապիտոլիումի աշխատակիցներից մեկը կրակել է կնոջ ուղղությամբ ծառայողական զենքից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է․․․ Բացի այդ, հայտնի է դարձել Կապիտոլիումի մոտ մահվան ևս 3 դեպքի մասին»,- ասել է Վաշինգտոնի ոստիկանության պետ Ռոբերտ Կոնտին։

Ըստ նրա՝ այդ մարդիկ պատահարների զոհ են դարձել՝ բոլորը չափահաս էին։ Կոնտին հավելել է, որ առնվազն 14 ոստիկան է վիրավորվել։ Ձերբակալվել է 52 անձ, ոմանք՝ ապօրինի զենք կրելու, սակայն մեծ մասը՝ Կոլումբիա շրջանում անկարգություններից հետո հայտարարված պարետային ժամը խախտելու համար։ Վիճակը կայունացել է Ազգային գվարդիայի ստորաբաժանումների՝ քաղաք մուտք գործելուց հետո։

ԱՄՆ նախագահի ընտրություննեը տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին՝ հաղթել է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը, որը ստացել է 306 ընտրիչի ձայն։ Իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է 232 ընտրիչի ձայն, սակայն, չի ընդունում իր պարտությունը։ Թրամփը հանրահավաքում հայտարարել էր, որ անցած ընտրությունները համարում է ամենակոռումպացվածները պատմության ընթացքում, հնարավոր է՝ աշխարհի մասշտաբով։

Photo. AP/TASS
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---