Facebook-ը կհեռացնի Like-ի կոճակը հայտնիների ու բրենդերի էջերից 7 հունվարի 2021 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Facebook-ը կփոխի ինտերֆեյսն ու կհանի «Հավանել» (Like) կոճակն արտիստների, հանրային գործիչների և բրենդերի էջերից, փոխանցում է TechCrunch-ը։ Նախատեսվում է, որ նոր ինտերֆեյսը կթեթևացնի էջի արտաքին տեսքը և կխմբավորի առանցքային ինֆորմացիան։ Հավանել կոճակն ու հավանումների թիվը կանհետանան, խմբագրումից հետո էջերում կերևա միայն հետևողների թիվը։ Facebook-ից հայտնել են, որ նման փոփոխությունը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ, թե որն ու որքան է էջերի լսարանը։ Էջերի հրապարակումները կերևան ֆեյսբուքյան ընդհանուր լրահոսում, որտեղ օգտատերերը կարող են միանալ քննարկումների, շփվել գործընկերների կամ երկրպագուների հետ, բացի այդ, սոցցանցը կներկայացնի հարց ու պատասխանի նոր ձևաչափ։ Էջի սեփականատերերը կկարողանան նաև տարբեր մարդկանց մուտքի հնարավորությւոն տալ՝ գովազդի, վիճակագրության, տեքստային բովանդակության ապահովման համար։ Facebook-ը պարբերաբար փոփոխություններ է անում ինտերֆեյսում՝ նպատակ ունենալով հարմարեցնել այն թե բիզնեսին, թե օգտատերերին։ 2020-ի սեպտեմբերից սոցցանցը վերջնականապես նոր դիզայնի է անցել, փոխվել է նաև ընկերության լոգոն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |