Պատրիարք Կիրիլը կոչ է արել ԼՂ շուրջ բանակցություններում չանտեսել հոգևոր առաջնորդների դերը 7 հունվարի 2021 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններում չանտեսել հոգևոր առաջնորդների դերը։ Այդ մասին նա ասել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում։ Պատրիարք Կիրիլը հույս է հայտնել, որ խաղաղությունը կհաստատվի՝ նկատի ունենալով ՀՀ, Ղարաբաղի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների դիրքորոշումը։ Նա նաև նշել է, որ ՌՈւԵ-ն ևս կարող է մասնակցել այդ գործընթացին։ Նա հիշեցրել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին ժամանակին նախաձեռնել էր այդպիսի հանդիպումներ Ամենյան Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի մասնակցությամբ։ Պատրիարքը նշել է, որ տեղի են ունեցել բանակցություններ և ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք կոնկրետ արդյունք են տվել՝ գերիների փոխանակում, կրոնական խորհրդանիշների չօգտագործում և այլն։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |