ՀԱՊԿ-ն մտադիր է ստեղծել ՀՕՊ-ի տարածաշրջանային համակարգեր 2 մարտի 2009 - 14:12 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ն դիտարկում է մի քանի տարածաշրջանային ինտեգրացիոն ռազմական համակարգերի ստեծղման հնարավորությունը: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «ՀԱՊԿ շրջանակներում գործում են մի քանի ռազմական խմբավորումներ` ռուս-բելառուսական, ռուս-հայկական եւ Կենտրոնական Ասիայի խմբավորումը: Դրանց գործունեության համար մենք նախատեսում ենք ստեղծել կապի եւ կառավարման տարածաշրջանային համակարգեր: Այդ ոլորտում կազմակերպությունը մտադիր է ՀՕՊ-ի տարածաշրջանային համակարգեր ստեղծել»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նրա խոսքերով, վերջերս ՌԴ-ն ու Բելառուսը համաձայնագիր են ստորագրել ՀՕՊ-ի միասնական համակարգ ստեղծելու մասին եւ այժմ բանակցություններ են ընթանում Կենտրոնական Ասիայում ՀՕՊ-ի նման համակարգ ստեղծելու վերաբերյալ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |