Խանումյան․ Արցախաբնակներին աջակցությունը թույլ կտա համաֆինանսավորել ձեռնարկատերերի տված աշխատավարձը![]() 8 հունվարի 2021 - 13:51 AMT PanARMENIAN.Net - 5 ամիս շարունակ Արցախում բնակվողները, բացառությամբ 18-58 տարեկան տղամարդկանց, կստանան 68,000 դրամ, սա բացառիկ հնարավորություն է ԱՀ-ում ձեռնարկատիրական գործունեություն սկսել ցանկացողների համար, հայտարարել է երկրի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ «5 ամիս շարունակ դուք հնարավորություն կունենաք աշխատակիցներ ներգրավել ցածր վարձատրությամբ, քանզի 68,000 դրամը ձեր աշխատակիցը կստանա աջակցության ծրագրով: Արցախը սպասում է ներդրումների՝ շինանյութերի արտադրության ոլորտում լինի դա, սպասարկման ու զբոսաշրջության, թե այլ բնագավառում»,- գրել է նա։ Հունվարի 7-ին Արցախի ու ՀՀ կառավարության ներկայացուցիչների հանդիպմանը որոշվել էր շարունակել Արցախում բնակվողներին տրվող 68,000 դրամ աջակցությունը ևս մի քանի ամիս։ Ըստ առաջարկի՝ վերապահումներ են լինելու միայն այն բնակիչների համար, որոնց բնակարանների և բնակավայրերի հետ կապված անվտանգային խնդիրներ չեն առաջացել, բայց շարունակում են մնալ ՀՀ տարբեր համայնքներում: Սոցիալական աջակցության այս ծրագրի առաջարկը պետք է վերջնականացվի ու հաստատվի ՀՀ կառավարության կողմից: ![]() ![]() Եվրահանձնաժողովը խստորեն դատապարտել է Արցախի կրոնական և պատմական հուշարձանների ոչնչացումը «Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք»,-ասել է նա Պեսկովը նշել է, որ իրավիճակը պետք է մնա սահմանդրական դաշտում ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |