ԱԳՆ․ Ադրբեջան առանց վիզայի մուտքի թույլտվությունը 28 տարվա է ու փաստացի չի գործում

ԱԳՆ․ Ադրբեջան առանց վիզայի մուտքի թույլտվությունը 28 տարվա է ու փաստացի չի գործում

PanARMENIAN.Net - Ադրբեջան Հայաստանի քաղաքացիների առանց վիզայի մուտքի թույլտվությունը 28 տարվա վաղեմություն ունի, իսկ 1992-ին ստորագրված համաձայնագրի նորմերը փաստացի չեն գործում, առանձնահատուկ դեպքերում երկու երկրի քաղաքացիների մուտքը Հայաստան կամ Ադրբեջան իրականացվում է հատուկ թույլտվության հիման վրա, PanARMENIAN.Net ին ասաց արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

«1992-ի հոկտեմբերի 9-ին Բիշքեկում ստորագրված ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների՝ իրենց տարածքով առանց վիզայի տեղաշարժման մասին Համաձայնագրով սահմանվել է միմյանց տարածք քաղաքացիների առանց վիզայի մուտքի, ելքի և տեղաշարժի ռեժիմ, այդ ընթացակարգերը ներպետական օրենսդրությամբ կարգավորելու հնարավորություն, ինչպես նաև տեղաշարժի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու և այլ ներքին կարգավորումներ սահմանելու իրավասություն։ Հետագայում, ԱՊՀ անդամ մի շարք պետությունների հետ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմը լրացվել կամ փոխարինվել է երկկողմ համաձայնագրերով»,-նշեց է Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար նշված համաձայնագրի իրավական նորմերը de facto չեն գործում և առանձնահատուկ դեպքերում երկու երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան կամ Ադրբեջան փաստացի իրականացվում է հատուկ թույլտվության հիման վրա՝ իրավասու մարմինների անմիջական հսկողության ներքո։

«Համաձայն «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ օտարերկրացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայման է սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (սահմանապահ ծառայության) թույլտվությունը, որը կիրառվում է ցանկացած օտարերկրացու պարագայում՝ անկախ վիզային ռեժիմից կամ անկախ վիզայի պահանջից»,-եզրափակեց Նաղդալյանը` հավելելով, որ այս տեղեկությունը մշտապես հասանելի է եղել ՀՀ ԱԳՆ կայքում:

Հունվարի 8-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 17-ին թարմացրել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փոխադարձության սկզբունքով, նշված տեսակների վավեր անձնագրերի առկայության պարագայում ազատվում են մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից, և այդ ցանկում է նաև Ադրբեջանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---