Թուրքիան կստանա A-400M 10 ռազմատրանսպորտային ինքնաթիռ

PanARMENIAN.Net - A-400M 10 ռազմատրանսպորտային ինքնաթիռների արտադրությունն ու առաքումը Թուրքիայի ամենախոշոր ռազմական նախագծերից մեկն է: Ինչպես գրում է Anatolian News Agency-ն, ինքնաթիռների արտադրությանը մասնակցում է 8 եվրոպական երկիր` ներառյալ Թուրքիան: Թուրքիան որպես արտադրող երկիր եւ գնորդ A-400M ինքնաթիռները կստանա 2009-2012թթ.: Ըստ ծրագրի, առաջին ինքնաթիռը 2009թ. կստանա Ֆրանսիան, երկրորդը` 2010թ. Թուրքիան:



Մարտավարական եւ ռազմավարական նշանակության A-400M ինքնաթիռները կարող են մինչեւ 37 տոննա օգտակար բեռ կրել, թռիչքի հեռավորությունը 8995 կմ է: Գերմանիան ունի 60 A-400M ինքնաթիռ, Ֆրանսիան` 50, Իսպանիան` 27, Մեծ Բրիտանիան` 25, Թուրքիան` 10, Բելգիան ու Լյուքսեմբուրգը` 7:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---