Հաստատվել են լուրերն ԱԱԾ պետի ու Ադրբեջանի ԱՊԾ պետի հանդիպման մասին

Հաստատվել են լուրերն ԱԱԾ պետի ու Ադրբեջանի ԱՊԾ պետի հանդիպման մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։

ԱԱԾ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։

Նշվում է, որ այս թեմաներով շփումները շարունակվում են։

Ավելի վաղ հանդիպման մասին տեղեկություններ էին տարածել Telegram-ի որոշ ալիքներ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---