ՄԻԵԴ-ը հասատատել է՝ լիբանանահայ կինը բանտարկված է Ադրբեջանում

ՄԻԵԴ-ը հասատատել է՝ լիբանանահայ կինը բանտարկված է  Ադրբեջանում

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հաստատել է, որ լիբանանահայ հայրենադարձ Մարալ Նաջարյանը բանտարկված է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, թվիթերի իր միկրոբլոգում գրել է իրավապաշտպան Տաթևիկ Հայրապետյանը։

Նա հիշեցրել է, որ կինը Շուշիում առևանգվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

«Ես վախենում եմ պատկերացնել նրա վիճակը դաժանությամբ ու հայաֆոբիայով լի այդ պայմաններում»,- գրել է նա։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ թե ԼՂ-ում ռազմական գործողություններից հետո գերեվարված հայերը ոչ թե ռազմագերի, այլ «ահաբեկիչ» են ու քրեական պատասխանատվության կենթարակվեն:

Իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը հայտարարել էր, թե Ադրբեջանում առնվազն 120 հայ ռազմագերի կա։ Այդ հայտարարությունից մեկ օր անց ադրբեջանական կողմն ասել էր, թե իրենք միայն 5 հայ ռազմագերի ունեն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---