Հայ գեղասահորդները պատանեկան աշխարհի առաջնությանը անարդյունք են ավարտել իրենց ելույթները

PanARMENIAN.Net - Հայ գեղասահորդ Սարգիս Հայրապետյանը 31-րդ տեղն է զբաղեցրել գեղասահքի պատանեկան աշխարհի առաջնությանը, որն անցկացվում էր փետրվարի 23 - մարտի 1 Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:



«Սարգիս Հայրապետյանը 31-րդ տեղն է զբաղեցրել 42 մասնակիցներից: Անկեղծ ասած` մենք 30-րդ տեղը նկատի ունեինք, բայց մեր սպասումներն այնքան էլ չարդարացան: Մեզ համար այդ արդյունքը դեռեւս ընդունելի է, քանի որ հիմա մենք չենք կարող ավելիին հասնել: Ինչպես դուք գիտեք, Սարգիսը եւ Արմինե Ստամբուլցյանը Հայաստանում պայմանների բացակայության պատճառով աշխարհի առաջնությանը պատրաստվում էին Մոսկվայում: Բայց մարզումների այդպիսի քոչվորական բնույթը չի կարող բավարար արդյունքի բերել: Դեռեւս բավարարվում ենք դրանով: Ինչ վերաբերում է Արմինե Ստամբուլցյանին, ապա նա այս անգամ անհաջող ելույթ ունեցավ»,- նշել է Սամվել Խաչատրյանը:



Նշենք, որ պատանեկան ԱԱ Հայաստանը ներկայացնում էին մենակատար գեղասահորդներ Սարգիս Հայրապետյանն (1992թ.) ու Արմինե Ստամբուլցյանը (1991թ.):
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---