Պուտին․ Տարածաշրջանում սահմանների բացմամբ և կոմունիկացիաների ապաշրջափակմամբ եռակողմ աշխ.խումբ կզբաղվի

Պուտին․ Տարածաշրջանում սահմանների բացմամբ և կոմունիկացիաների ապաշրջափակմամբ եռակողմ աշխ.խումբ կզբաղվի

PanARMENIAN.Net - Մոսկվայում մեկնարկել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Դրա սկզբում ՌԴ նախագահը հայտարարել է, որ շնորհակալ է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներին Մոսկվա այցելելու համար և որ ՌԴ-ն գնահատում է գործընկերային և բարիդրացիական հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում։

Պուտինը կարծիք է հայտնել, որ նախադրյալներ են ստեղծվել ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար։ Այժմ Արցախում տիրող իրավիճակը նա որպես հանգիստ է գնահատել։

Անդրադառնալով Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպմանը՝ ՌԴ նախագահը նշել է, որ հարկավոր է նախանշել ԼՂ-ում կարգավորման հաջորդ քայլերը, այդ թվում՝ խաղաղապահներին, սահմանների սահմանազատմանն առնչվող հարցերը։

Պուտինը հավելել է նաև, որ Լեռնային Ղարաբաղում վերականգնման, սահմանների բացման և կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով կզբաղվի աշխատանքային խումբը, որը կեղակավարեն ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերը։

ՌԴ նախագահը նշել է նաև՝ ԼՂ մասով համաձայնագիրը հետևողականորեն կյանքի է կոչվում: Պուտինը հավելել է նաև, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում իր գործողություններում հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---