Ադրբեջանական նոր նամականիշը՝ հայատյացության ևս մեկ դրսևորում12 հունվարի 2021 - 10:04 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը նոր նամականիշ է թողարկել՝ նվիրված Ղարաբաղում տարած հաղթանակին, որը հայատյացության ևս մեկ դրսևորում է։ Նոր նամականիշում պաշտպանիչ արտահագուստով մարդ է պատկերված, որը, ըստ ամենայնի, «ախտահանում է» կամ քիմմաքրում է իրականացնում Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ընդ որում, պատկերված է ոչ միայն Արցախի, այլև ՀՀ հարավային հատվածը, ներկված մուգ կանաչ գույնով, որը, ըստ այս «գլուխգործոցի» հեղինակների, «մաքրման» կարիք ունի։ Նոր նամականիշը թողարկել է Azermarka-ն, որն ադրբեջանական նամականիշների արտադրության և վաճառքի պատասխանատու Ադրբեջանի պետական ընկերություն է։ Հայատյացությունն ու հայերի հանդեպ բռնության կոչերն աննախադեպ մակարդակի են հասել Ադրբեջանում, հատկապես Արցախի դեմ այդ երկրի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում։ Արտերկրում բնակվող ադրբեջանցիներն ու թուրքերը տեսանյութեր էին հրապարակում հայերի հասցեին սպառնալիքներով, ինչպես նաև հարձակվում հայերի վրա աշխարհով մեկ կազմակերպվող խաղաղ հանրահավաքների և բողոքի ցույցերի ժամանակ։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |