Փաշինյան․ Ռազմագերիների հարցը դեռևս չի հաջողվել լուծել

Փաշինյան․ Ռազմագերիների հարցը դեռևս չի հաջողվել լուծել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ավարտին հայտարարել է, որ դրա ընթացքում չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը, աշխատանքները շարունակվելու են։

Նա նշել է, որ հարցն ամենացավոտն է, քանի որ հումանիտար է։ Փաշինյանն ընդգծել է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը ռազմագերիների մասին ամբողջովին չի իրագործվում։

Ըստ նրա, սակայն, հանդիպման ընթացքում ստորագրված հայտարարությունը շատ կարևոր է:

Կողմերը հայտարարություն են ստորագրել Ղարաբաղի զարգացման մասին։ ՌԴ նախագահը տեղեկացրել է, որ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվաչապետներն առաջիկայում կներկայացնեն Լեռնային Ղարաբաղի զարգացման ծրագրերը։

Փաշինյանը հավելել է նաև, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս պետք է որոշել, և Երևանը պատրաստ է բանակցությունների։

Ադրբեջանն ավելի վաղ հայտարարել էր, որ Խծաբերդ-Հին Թաղեր շրջանում գերեվարված 62 շիրակցին ահաբեկիչ են, ոչ թե ռազմագերի, և պատրաստվում է դատել նրանց։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---