Չերչիլի վրձնած կտավը Christie’s-ում աճուրդի է հանվել

Չերչիլի վրձնած կտավը Christie’s-ում աճուրդի է հանվել

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի վրձնած Scene at Marrakech-ը («Պատկեր Մարաքեշում») Christie’s-ում աճուրդի է հանվել, տեղեկացնում է Daily Mail-ը։

Կտավը գնահատվում է 500,000 ֆունտ ստեռլինգ կամ 677,000 դոլար։ Այն թվագրված է 1935թ․ և նվիրաբերվել է ֆելդմարշալ Բերնար Մոնթգոմերիին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենամեծ զորավարներից մեկին։

«Այդպիսի նվերը զորավարի հանդեպ վարչապետի բարեկամության և խորը հարգանքի վկայություն է»,- ասել է աճուրդի տան ներկայացուցիչ Նիկ Օրչարդը։

Չերչիլը բազմիցս է եղել Մարոկկոյում։ Նա տպավորված էր այդ աֆրիկյան երկրի բնապատկերներով։ Չերչիլը սկսել է զբաղվել գեղանկարչությամբ 40-ից հետո և հասցրել է մոտ 500 կտավ ստեղծել։

2020-ի նոյեմբերին Չերչիլի Jugs and Bottles («Կուժերն ու շշերը») կտավը վաճառվել է 1․3 մլն դոլարով։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---