Մոտ 700 առանձնատուն՝ բնակավայրերից տեղահանված արցախցիներին

Մոտ 700 առանձնատուն՝ բնակավայրերից տեղահանված արցախցիներին

PanARMENIAN.Net - Մոտ 700 առանձնատուն է տրամադրվելու բնակավայրերից տեղահանված արցախցիներին, փոխանցում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:

Նշվում է, որ տեղահանված բնակիչների համար Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների գյուղական անբնակ առանձնատների վերանորոգման ծրագրի շրջանակում 2020-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ մեկնարկել է 71 առանձնատան վերանորոգումը: Դրանցից 34-ն արդեն հանձնվել է շահագործման, իսկ մյուսների վերանորոգումն ընթացքի մեջ է։

Նախատեսված 700 առանձնատան վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում՝ անբնակ տների թվի վերաբերյալ շրջվարչակազմերի տվյալները ստանալուց անմիջապես հետո:

Նշվում է նաև, որ ԱՀ քաղաքաշինության նախարարության և շինարարական 28 կազմակերպության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ վերականգնման աշխատանքներին զուգահեռ սկսել նաև այդ առանձնատների վերանորոգումը։

Ծրագրում ընդգրկված են նաև գյուղական բնակավայրերի այն տները, որոնցում երկար տարիներ փաստացի ոչ ոք չի բնակվում: Ծրագրի ֆինանսավորումը կատարվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---