Գլխավոր դատախազը Մոսկվայում է․ Մասնակցելու է մասնագիտական տոնի միջոցառման

Գլխավոր դատախազը Մոսկվայում է․ Մասնակցելու է մասնագիտական տոնի միջոցառման

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մոսվայում է՝ մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին, հայտնում են դատախազությունից։

«Արթուր Դավթյանը կարևորել է հատկապես արցախյան վերջին պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակում ՌԴ դատախազության աշխատակիցների կողմից Արցախում քրեաիրավական ոլորտում ռուսական խաղաղապահ ուժերի սպասարկման շրջանակներում իրականացվող աշխատանքը, որը նպաստում է օրինապահությանը, ռուս զինծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների բնականոն իրականացմանը, հայկական զինված ուժերի ծառայողների, Արցախի բնակչության հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների հաստատմանը, տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավորմանը»,-ասված է հայտարարության մեջ։

Դատախազությունից հայտնում են նաև, որ Դավթյանն Արցախում ծառայություն իրականացնող՝ ՌԴ դատախազության 4 աշխատակցի պարգևատրել է մեդալնելով և կրծքանշանով՝ իրավակարգի ամրապնդման և ՀՀ դատախազության հետ համագործակցության գործում ունեցած ներդրման համար։ Դավթյանի այցը շարունակվում է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---