Ադրբեջանցի փորձագետ․ Հայաստանով Թուրքիայի հետ կապնվելը մոտ $430 մլն կարժենա![]() 12 հունվարի 2021 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի և Թուրքիայի կապն ապահովելու նպատակով ՀՀ տարածքով երկաթուղի կառուցելու ծախսերը գնահատվում են $434 մլն։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցությունների վերլուծության կենտրոնի գործադիր տնօրեն Վյուսալ Ղասիմլին։ Ըստ նրա` խոսքը Կարս-Նախիջևան-Մեղրի-Զանգելան-Բաքու երկաթուղու մասին է, որն առաջնահերթ պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանի հետ, գրում է Interfax.az-ը։ Նա ասել է նաև, թե Հայաստանը, օգտագործելով Ադրբեջանի հնարավորությունները, կարող է տրանսպորտային կապեր հաստատել ՌԴ հետ երկու ուղղությամբ՝ Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու և Իջևան-Ղազախ-Բաքու։ «Հաշվի առնելով, որ կարող է անցկացվել նաև Կարս-Գյումրի հատվածը, ըստ օտարերկրյա աղբյուրների, Կարս-Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու երկաթուղու կառուցման նախագծի ծախսերը կկազմեն մոտ $434 մլն»,-ասել է Ղասիմլին։ Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվելու։Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև հունվարի 30-ը: Երևանը, Բաքուն ու Մոսկվան մինչև մարտի 1-ը կներկայացնեն ՀՀ ու Ադրբեջանի տարածքով փոխադրումների համար անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցը։ Եռակողմ աշխատանքային խումբը ՀՀ-ից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ ![]() ![]() Առնվազն 10 մարդ է տուժել, Յասուջ և Սիսեհթ քաղաքներում կան ավերածություններ Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա 2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով 2-ը ստացել էր պատվաստանյութը, 4-ը՝ պլացեբոն ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() |