Հունվար-փետրվարին Մոսկվա-Երևան մի շարք չվերթեր կլինեն

Հունվար-փետրվարին Մոսկվա-Երևան մի շարք չվերթեր կլինեն

PanARMENIAN.Net - ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հունվար և փետրվար ամիսներին Մոսկվայից Երևան իրականացվելիք չվերթերի ցանկը։ Բոլոր թռիչքները կիրականացվեն «Դոմոդեդովո» օդանավակայանից։

Nord Star ավիաընկերությունը հունվարին 3 թռիչք կիրականացնի՝ հունվարի 15-ին, 22-ին և 29-ին 17:00-ին։

Red Wings-ի հունվարյան թռիչքները կկատարվեն ամսի 18-ին և 25-ին` ժամը 16:35-ին։

Փետրվարին Nord Star ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի ամսի 5-ին, 12-ին, 19-ին և 26-ին ժամը 17։00-ին, իսկ Red Wings-ը՝ փետրվարի 1-ին, 8-ին, 15-ին և 22-ին։

Տոմսերը կարելի է գնել նաև «Դոմոդեդովո» օդանավակայանում, 85 և 94 տոմսարկղերից։

Տոմսերը կարելի է նաև ամրագրել Nordstar.ru կայքում, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով +7 (495) 739 93 33 (Whatsapp), +7 (495) 739-95-55, +7(963)710-41-79 (Whatsap), 8(800)100-57-58։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---