Անհետ կորած զինվորի հոր դեմ 2 հոդվածով քրգործ կա․ Նա մեքենայով ՊՆ դարպասն է կոտրել

Անհետ կորած զինվորի հոր դեմ 2 հոդվածով քրգործ կա․ Նա մեքենայով ՊՆ դարպասն է կոտրել

PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին իր մեքենայով պաշտպանության նախարարության վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին հարվածած, այն կոտրած ու վարչական համալիրի տարածք մտած քաղաքացուն ռազմական ոստիկանությունը ձերբակալել է, ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա անհետ կորած զինծառայողի ծնող է։

ՊՆ ՌՈ Երևանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե, Քրեական օրենսգրքի 2 հոդվածով քրգործ է հարուցվել․ 327.6 հոդվածի 5-րդ մասով և 258 հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանություն, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով)։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ քաղաքացին, որը ևս պատերազմի մասնակից է, օրերս մեքենայով հարվածել էր Պաշտպանության նախարարության դարպասներին ու ներս մտել: Նրան ձերբակալել էին, սպառնում է 5-10 տարով ազատազրկում:

Պատերազմի ընթացքում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ անհետ կորած զինծառայողի հայրը ավտոմեքենայով հարվածել և կոտրել է ՊՆ մուտքի դռները, նրան 72 ժամով կալանքի տակ են վերցրել։

«Ես առաջարկ ունեմ, պարոնայք, եթե, ինչ-որ մեկին կալանքի եք վերցնում, հարց չկա, ես բան չեմ ասում, բայց հիմա նույն հաջողությամբ, նույն ձևով նաև պետք է դատվեն այն մարդիկ, ովքեր հասցրեցին այդ ծնողին այդ վիճակին, բա հլը մի հատ դրանց բռնեք, դատեք, 2 ամիս է՝ «ճղում ենք մեզ», ո՞ր մեկին եք 72 ժամով կալանքի վերցրել, մի հատ անուն գրեք, մենք էլ տենանք, ասենք՝ արա, դե հես ա, այս մեկին կալանքի են վերցրել, թե՞ խեղճուկրակ ծնող էր, վշտից արդեն այն կարգի նեղված, որ արդեն դիմել է այդ քայլին, անզորությունից արդեն, այս պետության թույլ լինելուց»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արսեն Ղուկասյանը:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների վերջնական թիվը դեռ հայտնի չէ, մինչ օրս հրապարակվել է զոհվածների մոտ 2000 անուն։ Նոյեմբերի 13-ից հետո 1222 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուն է հայտնաբերվել: Արցախում անհետ կորածների տվյալները հավաքող թեժ գիծը 575 դիմում է ստացել

 Ուշագրավ
«Սա պետք է լինի մեր բոլորի մոտեցումն այսօ՛ր և մի՛շտ»,- ասվում է գրառման մեջ
Պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել
Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը
Նա հանցագործության մասին հաղորդում կներկայացնի