Թրամփին արգելափակելուց հետո Twitter-ի և Facebook-ի կապիտալիզացիան ընկել է $44 մլրդ-ով՝12 հունվարի 2021 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Twitter-ի և Facebook-ի կապիտալիզացիան ընկել է $44 մլրդ-ով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաաշիվների արգելափակումից հետո, փոխանցում է «Կոմերսանտը»: Հունվարի 7-ին և 8-ին սոցցանցերը հայտարարել էին Թամփի օգտահաշիվների անժամկետ արգելափակման մասին՝ ԱՄՆ-ում քաղաքական լարվածության պատճառով։ Սոցցանցերում Թրամփի հաշիվն արգելափակելուց հետո NASDAQ-ում Facebook-ի շուկայական կապիտալիզացիան ընկել է 5․3%-ով կամ $41 մլրդ-ով։ Այս պահին ընկերության շուկայական արժեքը $731,56 մլրդ է։ Twitter-ի ակցիաների արժեքն ընկել է 7․74%-ով կամ $3 մլրդ-ով՝ հասվելով $38,3-ի։ Նախագահի պաշտոնից հեռացող Թրամփի հաշիվներն արգելափակվել են ԱՄՆ-ի Կոնգրեսում հունվարի 6-ի դեպքերից հետո, երբ նախագահի աջակիցները գրոհել էին շենքը։ Սոցցանցերի ղեկավարությունները նախագահին արգելափակելու որոշումները բացատրում են նրանով, թե նա ցուցարարներին բռնության դրդող գրառումներ է արել։ Facebook-ից ու Twitter-ից բացի՝ Թրամփին արգելափակել են նաև YouTube, TikTok, Snap, Pinterest և Spotify սոցցանցերը, App Store-ից ու Google Play-ից հեռացվել է ԱՄՆ նախագահի աջակիցների կողմից օգտագործվող Parler հարթակը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |