2 մարտի 2009 - 19:00 AMT
ՀՀ նախագահն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ԱԱՀՈՒ ձեւավորման հետ կապված հարցեր
ՀՀ նախագահ, Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 2-ին ընդունել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկել է վերջերս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում ընդունված արագ արձագանքման հավաքական ուժեր (ԱԱՀՈՒ) ստեղծելու վերաբերյալ որոշումից բխող իրավա-նորմատիվային ակտերի փաթեթի հետ կապված հարցեր: Նիկոլայ Բորդյուժան ՀՀ նախագահին տեղեկացրել է այդ ուղղությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների փորձագետների, Քարտուղարության ու Միասնական շտաբի կողմից իրականացված աշխատանքների մասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: