2 մարտի 2009 - 19:23 AMT
Հայ խորհրդարանականը նախազգուշացնում է. 2009թ. Հայաստանի համար ծանր տարի է լինելու
«Հայաստանում ֆինանսական ճգնաժամի ծանր հետեւանքների մասին ընդդիմության կանխատեսումները անհիմն են ու անիրական»,- այսօր «Ժառանգություն» ընդդիմական կուսակցության անդամ Վարդան Խաչատրյանի հետ կայացած քննարկումների ժամանակ հայտնել է ՀՀ ԱԺ ֆինանսա-կրեդիտային հանձնաժողովի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով, կառավարության կողմնորոշված աշխատանքի շնորհիվ Հայաստանում ֆինանսական ճգնաժամի առաջին փուլը մյուս երկրների համեմատ այդքան էլ ցավոտ չէր: Բայց, ավելացրել է նա, 2009թ. ծանր է լինելու, ինչում ոչ մի կասկած չի կարող լինել, բայց կան մի քանի մեխանիզմներ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի ավելի հեշտությամբ հաղթահարել ճգնաժամը: «Դա մեղմ ճնշումն է գների բարձրացման վրա, կառավարության կողմից տեղական արտադրողի խթանման քաղաքականությունը, եւ 70 մլրդ դրամի պահեստները Կենտրոնական բանկում»,- նշել է Գագիկ Մինասյանը:

Բայց Վարդան Խաչատրյանը չհամաձայնեց այն բանի հետ, որ Հայաստանում ճգնաժամը կանցնի «հարթ եւ սահուն»: Նրա խոսքով, ակնհայտ է, որ ճգնաժամի առաջին փուլը լատենտային է եւ գրեթե աննկատ է անցնում: «Մենք միայն հիմա ենք մոտենում բարդ փուլին, եւ այն կարելի է հաղթահարել միայն խելամտորեն օգտագործելով վերոհիշյալ մեխանիզմները»,- ավելացրել է նա:

Խոսելով կոմունալ ծառայությունների արժեքի բարձրացման մասին` Գագիկ Մինասյանը ընդգծել է, որ հարկերի բարձրացումը տեղի է ունենում շուկայական գների իջեցմանը զուգահեռ եւ հիշեցրել, որ «անցյալ տարին մենք փակեցինք գների 5.2% բարձրացմամբ, իսկ ԱՊՀ երկրներում այդ ցուցանիշը կազմեց ացելի քան 10%»:

«Ճգնաժամի երրորդ փուլը ամենադժվարն է լինելու, կարելի է ասել, մենք ապրելու ենք ճգնաժամի գագաթնակետը, եւ միայն մի քանի տարի անց արդեն հնարավոր կլինի վերականգնել համաշխարհային տնտեսությունը եւ վերադառնալ նախաճգնաժամային իրադրությանը»,- ավելացրել է Գագիկ Մինասյանը:

Գագիկ Մինասյանը նաեւ ուշադրություն է դարձրել մաքսային հարկերի բարձրացմանը 5%-ից 15%: Նրա կարծիքով, այդ քաղաքականությունը կհանգեցնի տեղական արտադրողի խթանմանը եւ, համապատասխանաբար, նոր աշխատատեղերի բացմանը: