ՌԴ ԱԳՆ-ն՝ Փաշինյանին․ Երբեք չենք առաջարկել 7 շրջանը Բաքվին տալ՝ մոռանալով ԼՂ կարգավիճակի մասին

ՌԴ ԱԳՆ-ն՝ Փաշինյանին․ Երբեք չենք առաջարկել 7 շրջանը Բաքվին տալ՝ մոռանալով ԼՂ կարգավիճակի մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը երբեք չի հանգեցրել Լեռնային Ղարաբաղի կարգավորումը միայն Ադրբեջանին 7 շրջանը վերադարձնելուն՝ մոռանալով ԼՂ կարգավիճակի մասին: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովի մեկանաբանության մեջ՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Պնդումը, թե Ռուսաստանն առաջարկում էր «հենց այնպես» վերադարձնել 7 շրջանը, մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը,- ասել է դեսպանը։

Ըստ Պոպովի՝ հավանաբար, ռուսական առաջարկների տակ ենթադրվում է փուլային կարգավորման պլանը, որի վերջին տարբերակը կողմերին է փոխանցվել 2019-ի հունիսին։

«Այդ ծրագրի հիմքում, որը հիմնականում համընկնում է Կազանի փաստաթղթի հետ, ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքներն են, այդ թվում՝ առաջին փուլում Ադրբեջանին 5, իսկ երկրորդ՝ 2 շրջանի վերադարձը, ընդ որում՝ հատուկ ընդգծեմ, ԼՂ կարգավիճակի որոշման հետ կապակցված»,- պարզաբանել է նա։

Դեսպանը նաև նշել է, որ ՀՀ շահերն արտահայտող տարրերի թվում առաջին փուլում նախատեսվում էր ԼՂ այն իրավունքների ճանաչումը, որոնք ապահովում են բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԼՂ մասնակցությունը ԵԱՀԿ նիստերին, ապաշրջափակում, սահմանների բացում, կողմերի ուժի չկիրառման պարտավորություն։

Անդրադառանալով տարածքների կարգավիճակին՝ Պոպովն ասել է, որ վերջին տարիներին բանակցային սեղանին էին առաջարկներ, որոնք նախատեսում էին ԼՂ իրավական կարգավիճակի վերջնական որոշումը «համաժողովրդական քվեարկության արդյունքում, որը կարտահայտեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությունը, կանցներ ՄԱԿ կամ ԵԱՀԿ հովանու ներքո, կողմերի համաձայնեցված ժամկետում»։

Ընդ որում, ըստ դիվանագետի,`քվեարկությանը դրվելիք հարցի կամ հարցերի ձեևակերպումը ոչնչով չպետք է սահմանափակվեր, իսկ քվեարկության ցանկացած արդյունք կողմերը պետք է ընդունեն։

«Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը ևս նախատեսվում էր քննարկել 2-րդ փուլում՝ նկատի ունենալով Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջանին»,- ասել է Պոպովը։

Փաշինյանը «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածում գրել է․ «2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որեւէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը։

Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն արդեն տեղավորվել է այն տրամաբանության մեջ, որ այդ հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար: Բոլոր համանախագահները համակերպվել են այս մտքի հետ և ռուսական առաջարկները ըստ էության համանախագահության առաջարկներն են: Կրակին յուղ է լցնում նաեւ Թուրքիան, ում ձեռքերը ազատվել են և նույնիսկ ավելի են երկարել ֆուտբոլային դիվանագիտության ձախողումից հետո, և նա տարածաշրջանի կայունության միակ նախապայմանը համարում է 7 շրջանների հանձնումը:»

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---