Լավրովն ու Այվազյանը խոսել են հունվարի 11-ի հանդիպման պայմանավորվածությունների իրականացումից![]() 13 հունվարի 2021 - 19:02 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույցում քննարկել են հունվարի 11-ի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման ԼՂ վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը, գրում է ՏԱՍՍ-ը։ «ԱԳ նախարարները քննարկել են մոսկովյան գագաթնաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Կողմերը նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր։ Հունվարի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ավարտին հայտարարել է, որ դրա ընթացքում չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը, աշխատանքները շարունակվելու են։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվելու։Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև հունվարի 30-ը: Երևանը, Բաքուն ու Մոսկվան մինչև մարտի 1-ը կներկայացնեն ՀՀ ու Ադրբեջանի տարածքով փոխադրումների համար անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցը։ Եռակողմ աշխատանքային խումբը ՀՀ-ից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ ![]() ![]() ԱԳ նախարարը նամակում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման դեպքերին
Փաշինյանն ընդգծել է ստորագրած եռակողմ հայտարարույթյան կարևորությունը Ըստ նախարարի՝ Արցախը ներդրումների է սպասում ՌԴ նախագահի խոսնակի խոսքով՝ Մոսկվան ու Բաքուն բոլոր հարցերով կանոնավոր և շատ կառուցողական երկխոսության մեջ են ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |