Առաջարկ. 2 շաբաթում երթևեկության խախտման տուգանքի 50%-ը վճարելու դեպքում այն մարված համարել

Առաջարկ. 2 շաբաթում երթևեկության խախտման տուգանքի 50%-ը վճարելու դեպքում այն մարված համարել

PanARMENIAN.Net - Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում կատարված վարչական իրավախախտումների տուգանքի գումարի առնվազն 50%-ը 14-օրյա ժամկետում կամովին վճարելու պարագայում այդ պարտավորությունը կարող է համարվել կատարված։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացել։

Դրա հիմնավորման մեջ նշվում է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում կատարված վարչական իրավախախտումների, ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի և կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման հիմքով նշանակված տուգանքների կատարման ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց ճնշող մեծամասնությունը պարտապանների կողմից կամավոր կերպով չի կատարվում։

Առաջարկվում է նաև նույն օրենքը կիրառել մինչ օրենքի ընդունումը կայացված վարչական ակտերի վրա, այն դեպքում, երբ նշանակված տուգանքի առնվազն 50%-ը 14-օրյա ժամկետում կվճարվի։

Որոշումն ընդունվելու դեպքում կտարածվի ոչ միայն որոշ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների վրա, այլև դիմակ չկրելու տուգանքի որոշումների վրա։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---