Ուսվարձի փոխհատուցման համար պատերազմի մասնակիցները պետք է բուհ բերեն տեղեկանք կամ նշումով զինգրքույկը

Ուսվարձի փոխհատուցման համար պատերազմի մասնակիցները պետք է բուհ բերեն տեղեկանք կամ նշումով զինգրքույկը

PanARMENIAN.Net - Արցախի դեմ պատերազմի մասնակիցները 2020-21 ուս.տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար պետք է դիմեն ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն (հասցեն` Բաբայան 6) կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ), վերցնեն տեղեկանք կամ «մարտական գործողությունների մասնակից» նշմամբ զինվորական գրքույկը և ներկայացնեն բուհ: Այդ մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։

Մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստվում է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինկոմիսարիատ) տրամադրած տեղեկանքով կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում՝ համապատասխան լիազոր պետական մարմնի տրամադրած տեղեկանքով՝ դիմում ներկայացնելուց հետո երեքշաբաթյա ժամկետում:

Կառավարության որոշմամբ` սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցվում է։

 Ուշագրավ
Պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել
Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը
Նա հանցագործության մասին հաղորդում կներկայացնի