Կենտրոնի նախկին թաղապետը՝ Ֆիլհարմոնիկի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի ժպ14 հունվարի 2021 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի նոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, փոխանցում է «Հայկական ժամանակը»։ Նա հայտնել է, որ պաշտոնավարման առաջարկը ստացել է դեռ ամռանը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, մաեստրո Էդուարդ Թոփչյանից։ Համավարակով, ապա նաև պատերազմով պայմանավորված՝ պաշտոնական ձևակերպման մասը երկարաձգվել է։ «Չնեղացնելով գործընկերներիս, պիտի ասեմ, որ առաջին անգամ ուզում ենք Արամ Խաչատրյանի անվան Ֆիլհարմոնիկ համերգասրահը շաբաթվա բոլոր օրերին զբաղված լինի միջոցառումներով»,- ասել է նա։ Վիկտոր Մնացականյանը Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նոյեմբերի 18-ին՝ 6 ամիս ժամկետով։ Այդ պաշտոնում նշանակումը մրցութային կարգով է։ Թափուր պաշտոնի մրցույթի անցկացման օրը, սակայն, դեռ որոշված չէ։ Մնացականյանից առաջ նվագախմբի եւ համերգասրահի տնօրենի պաշտոնում երկար տարիներ՝ 2003 թվականից աշխատել է Ռուզաննա Սիրունյանը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |