Georgian Аirways-ը ժամանակավոր չվերթեր կիրականացնի Երևանով դեպի Մոսկվա![]() 14 հունվարի 2021 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Վրացական Georgian Аirways ընկերությունը կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից ի վեր առաջին անգամ չարտերային չվերթեր է իրականցնում Թբիլիսիից Երևանով դեպի Մոսկվա։ Այդ մասին տեղեկացրել է ընկերությունը, գրում է «Sputnik Գրուզիան»։ Ինչպես նշել են ավիաընկերությունում, թռիչքներն իրականացվում են գործընկեր Aircompany Armеnia ընկերության հետ գործակցությամբ։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Վրաստանը փակել է սահմաններն օտարերկրացիների համար, բացառությամբ հատուկ դեպքերի, և դադարեցրել է ավիահաղորդակցությունը գրեթե բոլոր ուղղություններով։ Վրաստանի կառավարությունն արդեն մի քանի անգամ հետաձգել է կանոնավոր ավիահաղորդակցության վերսկսման ժամկետը։ Ըստ վերջին որոշման, արգելքը գործում է մինչև հունվարի 31-ը։ ![]() ![]() Կողմերը նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր ԱԳ նախարարը նամակում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման դեպքերին
Փաշինյանն ընդգծել է ստորագրած եռակողմ հայտարարույթյան կարևորությունը Ըստ նախարարի՝ Արցախը ներդրումների է սպասում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |