17 հուլիսի 2002 - 00:02 AMT
ԵՐԵՒԱՆՈՒՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԵՒՈՒՄ ԵՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՌԳՐԱՎՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Երեւանը մեծ ուշադրությամբ հետ-ում է իրադարձություններին Իսրայելում` Երուսաղեմի Հայկական պատրիարքությանը պատկանող հողատարածքի օտարացման առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հողերը իսրայելական զորքերի կողմից առգրավելու մասին տարածված լուրերի առնչությամբ: Նրա խոսքերով` այս պահին աշխատանքներ են տարվում Իսրայելի իշխանությունների հետ` դիվանագիտական ուղիներով պարզելու իրական պատկերը եւ Իսրայելի բանակի գործողությունների պատճառներն ու վերջնական նպատակը: Հիշեցնենք, որ Իսրայելի զինվորական ղեկավարությունը հայտարարել է իր մտադրության մասին` այդ տարածքում կանգնեցնել բաժանող պատ Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ: