15 հունվարի 2021 - 10:44 AMT
Մարտունիում և Այգեստանում չպայթած զենք-զինամթերք են վնասազերծելու

Հունվարի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Աշխատանքներն իրականացնելու են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամները։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 911,101,112 հեռախոսահամարներին: