Բաբայան․ Ստեփանակերտի օդանավակայանը, երևի, նախնական կշահագործվի խաղաղապահների համար

Բաբայան․ Ստեփանակերտի օդանավակայանը, երևի, նախնական կշահագործվի խաղաղապահների համար

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի օդանավակայանը, ամենայն հավանականությամբ, նախնական փուլում կշահագործվի խաղաղապահների համար։ Այդ մասին ասել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցում։

«Կարծում եմ, որ օդանավակայանը կշահագործվի, պարզապես ժամանակ է պետք։ Այս պահին, իմ կարծիքով, ամեն ինչ գնում է նրան, որ առաջին հերթին այն կշահագործվի որպես ռազմական օբյեկտ խաղաղապահների կողմից` նրանց կարիքները և անվտանգության հարցերն ապահովելու համար», - ասել է Բաբայանը, գրում է «Նովոստի Արմենիան»։

Նրա խոսքով՝ կսկսվեն քայլեր և գործողություններ, որպեսզի այդ օբյեկտն օգտագործվի նաև քաղաքացիական նպատակներով։

«Ես գրեթե չեմ կասկածում, որ այն շահագործվելու է, ժամանակը ցույց կտա։ Որպես ռազմական օբյեկտ, կարծում եմ, այն կշահագործվի», – ասել է Բաբայանը։

Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման է հանձնվել 2012–ի հոկտեմբերի 1-ին։ Օդանավակայանը հագեցած է միջազգային չափորոշիչներին համապատասխան բոլոր սարքավորումներով և կարող է սպասարկել ժամում մինչև 100 ուղևոր։ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումից հետո պաշտոնական Բաքուն պարբերաբար սպառնում էր ուժ կիրառել օդանավերի դեմ, որոնք կիրականացնեն չվերթեր դեպի Ղարաբաղ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---