Փաստաբանը՝ «Այբ» հիմնադրամի դեմ քրգործի մասին․ Դասական անհեթեթություն է

Փաստաբանը՝ «Այբ» հիմնադրամի դեմ  քրգործի մասին․ Դասական անհեթեթություն է

PanARMENIAN.Net - «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում 8․3 մլն դրամ առերևույթ հափշտակություն կատարելու դեպքով հարուցված քրգործը չունի քրեադատավարական և քրեաիրավական ոչ մի հեռանկար, դասական անհեթեթեություն է, հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ փակվելու է։

«Ներկայիս պայմաններում, երբ հանրությանը հուզում են առանցքային բնույթ ունեցող հարցեր՝ պետական դավաճանության հանցակազմից մինչև ռազմագերիների՝ օր առաջ լուծման ենթակա հարցը, մեր դատախազությունը հայտարարություն է տարածում «Այբ» կրթական հիմնադրամի մասին»,-գրել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ «Այբ» կրթական հիմնադրամը և դրա աջակիցները Համահայկական հիմնադրամին պատերազմական պայմաններում փոխանցել են $125,000, այսինքն` մոտ 65 մլն դրամ։

«Համահայկական հիմնադրամի մասով, իհարկե, քրեական գործ չի հարուցվել, չնայած դրա ակնհայտ առիթների առկայությանը։ Իսկ ինչ վերաբերում է հենց այս «քրեական գործի» հարուցմանը, բոլորին պարզ է, որ 3 տարի կրթության հայտնի նախարարի ջանքերի, խելակորույս խնդրանքների արդյունքն է։ Բայց հիշում եք, չէ՞, հարյուրավոր միլիոններից էր խոսում «հայտնի նախարարը»,-գրել է փաստաբանը։

Հունվարի 15-ին դատախազությունը հայտարարել էր, որ քրեական գործ է հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում 8․3 մլն դրամ առերևույթ հափշտակություն կատարելու դեպքով։ Քրգործը հարուցվել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---