Փաշինյանը հանդիպել է ԼՂ-ում ծառայողներին ՀՀ տեղափոխել պահանջող ծնողներին![]() 16 հունվարի 2021 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախում պարտադիր ժամկետային ծառայություն իրականացնող զինծառայողների ծնողներից ու հարազատներից մի քանիսին, որոնք Կառավարության շենքի առջև բողոքի ցույց էին անում՝ պահանջելով, որ իրենց որդիները ծառայեն ՀՀ-ում։ Sputnik Armenia-ի փոխանցմամբ՝ ծնողները դեռ ներսում են, զրուցում են վարչապետի հետ։ Կառավարության շենքի դիմաց հավաքված հարազատները սպասում են, որ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած ծնողները դուրս գան և հայտնեն արդյունքների մասին։ Դրանից հետո կորոշեն հետագա անելիքները։ Ավելի վաղ էլ ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ։ Նրանք պահանջում էին, որ իրենց երեխաներին արձակուրդից հետո չտանեն Արցախ, քանի որ ճանապարհն անվտանգ չէ և իրենք չեն կարող վստահ լինել, որ երեխաները տեղ կհասնեն։ ![]() ![]() Պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը Նա հանցագործության մասին հաղորդում կներկայացնի Նա գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |