3 արեգակով մոլորակ է հայտնաբերվել

3 արեգակով մոլորակ է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - ՆԱՍԱ-ի Էկզոմոլորակների մասին գիտության ինստիտուտի աստղագետներն առաջին անգամ հաստատել են մի մոլորակի գոյությունը, որը մտնում է 3 աստղերով համակարգի մեջ, տեղեկացնում է Science Alert-ը։

KOI-5 համակարգը գտնվում է Կարապի համաստեղությունում՝ Երկրից 1800 լուսային տարվա հեռավորության վրա։ Այդ մոլորակը հայտնաբերվել է Kepler տիեզերական աստղադիտակի կողմից դեռևս 2009-ին, սակայն այն ժամանակ դիտարկվում էր որպես թեկնածու, գրում է Lenta.ru-ն։

Նոր հետազոտության մեջ գիտնականները կրկին վերլուծել են KOI-5-ի մասին բոլոր տվյալները։ Պարզվել է, որ KOI-5А-ի շուրջ իրոք մոլորակ է պտտվում, որը, հավանաբար, դասվում է գազային հսկաների թվին։ Նրա զանգվածը Սատուրնից երկու անգամ պակաս է, իսկ ուղեծրի շրջանը երկրային 5 օր է կազմում։

Ինքը KOI-5А-ն սերտ կրկնակի համակարգ է ստեղծում KOI-5B աստղի հետ, իսկ շրջապտույտը 30 տարի է։ KOI-5C-ը հարաբերականորեն հեռու է մյուսներից, իսկ շրջապտույտը 400 տարի է։ Մոլորակի մակերեսից KOI-5А-ն նույնպիսի տեսք ունի, ինչ Արեգակը՝ Երկրից, KOI-5B-ը՝ ինչպես Արեգակը՝ Սատուրնի ուղեծրից, իսկ KOI-5C-ն ինչպես շատ վառ աստղ։ Մոլորակի ուղեծիրն անկյունի տակ է KOI-5B-ի ուղեծրի համեմատ, ինչը վկայում է հնարավոր գրավիտացիոն ալիքների մասին կրկնակի համակարգի կողմից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---