Լիբանանահայը պաշտոն է ստացել Սպիտակ տանը![]() 16 հունվարի 2021 - 14:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նորըտիր նախագահ Ջո Բայդենի վարչկազմում Սպիտակ տան տարածաշրջանային կոմունիկացիաների բաժնի պետ է նշանակվել լիբանանահայ Հայկ Հաջինազարյանը։ Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահի և փոխնախագահի կայքերում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հաջինազարյանը Բայդենի նախընտրական արշավի մամուլի քարտուղարն էր Արևմտյան Փենսիլվանիայում, իսկ մինչ այդ ապահովում էր տեղեկատվական աջակցությունը մի շարք նահանգներում փրայմերիզի և համընդհանուր ընտրությունների ժամանակ։ Բայդենի ընտրարշավին միանալուց առաջ Հաջինազարյանն աշխատել է Կապիտոլիումում՝ սկզբից որպես Ինդիանայից ընտրված սենատոր Ջո Դոնելի մամուլի քարտուղար, իսկ հետո, որպես Ներկայացուցիչների պալատի Ներքին անվտանգության կոմիտեի մամուլի քարտուղարի տեղակալ։ Հաջինազարյանը ծնվել է ԱՄՆ Օհայո նահանգում, լիբանանահայերի ընտանիքում։ Նա Ինդիանայի համալսարանի և Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Քաղաքական կառավարման բարձրագույն դպրոցի շրջանավարտ է։ ![]() ![]() Ըատ նրա, Արցախի բնակչության անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովի Պաշտպանության բանակը Աճուրդը կկայանա մարտի 5-ին Փաստաթուղթը Ներկայացուցիչների պալատում ներկայացվելուց հետո նախարարներն 90 օր ժամանակ ունեն արձագանքելու համար Նրա դուստրն ասել է, որ կինն իրականում հիվանդ չի եղել, առողջությունն ամուր է եղել մինչև վերջերս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |