ԱԺ-ում գերիների վերադարձի հարցով փակ քննարկում է եղել![]() 16 հունվարի 2021 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին Ազգային ժողովում կայացել է պատգամավորներ Գոռ Գևորգյանի և Սոֆիա Հովսեփյանի կազմակերպած աշխատանքային փակ քննարկում` «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացուցիչներ Արտաքին գործերի նախարարությունից և Ազգային անվտանգության ծառայությունից, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ: Հանդիպմանը քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները, հնչեցվել են մի շարք առաջարկներ, հստակեցվել հետագա անելիքները: Կարևորվել է համատեղ աշխատանքի արդյունավետությունը: Հունվարի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ավարտին հայտարարել է, որ դրա ընթացքում չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը, աշխատանքները շարունակվելու են։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվելու։Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև հունվարի 30-ը: Երևանը, Բաքուն ու Մոսկվան մինչև մարտի 1-ը կներկայացնեն ՀՀ ու Ադրբեջանի տարածքով փոխադրումների համար անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցը։ Եռակողմ աշխատանքային խումբը ՀՀ-ից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ ![]() ![]() Փաշինյանի խոսքով անհրաժեշտ է պատասխանել հարցին՝ այսինքն մեր տարածքաշրջանը հավերժ պատերազմների տարածաշրջան է, թե ոչ Երրորդ նախագահի գրասենյակից հայտարարել են նաև, թե Ալիևն «իրեն հատուկ ցինիզմով հիմա էլ նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունը» Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով Անդրադարձ է լինելու նաև եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |