Երասխում սկսել են իրագործել «Հիշատակի բլուր» նախագիծը16 հունվարի 2021 - 14:50 AMT PanARMENIAN.Net - «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի վարչության ղեկավարության նախաձեռնությամբ սկսվել է «Հիշատակի բլուր» նախագծի իրագործումը, փոխանցում են հիմնադրամից։ «Միր» միջազգային մարդասիրական հիմնադրամն իրականացնում է Արարատի մարզի Երասխ գյուղի մոտ տեղակայված՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցելու ժամանակ խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմի մահվան վայրը հավերժացնելու նախաձեռնությունը: Ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել էր նոյեմբերի 9-ի Երասխի հարակից հատվածում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից։ Արդեն հունվարի 18-ին Մոսկվայից առաջին արտագնա աշխատանքային խումբը կսկսի այս նախագծի իրագործումը: Համալիրը ներառելու է Իլյա մարգարեի անվան մատուռ-եկեղեցի, եկեղեցապատկան տարածք, ռազմապատմական թանգարան, խաչերթի տեղ, ռուս օդաչուների հուշարձան և այլ նշանակալի հիշատակի օբյեկտներ: Նախագծի իրագործման համար մեկնարկել է ճարտարապետության, քանդակագործության և նախագծման ոլորտներում Ռուսաստանից և Հայաստանից բարձր որակավորում ունեցող մասնագետների թվից աշխատանքային խմբի հավաքումը: «Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման պատմության մեջ ամենամեծածավալ նախագծին մասնակցելու ցանկություն են հայտնել Ռուսաստանի 10 տարածաշրջանից մասնագետներ և կամավորներ»,- ասել է հիմնադրամի վարչության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը: 2020-ի հունվարի 7-ին Արարատի մարզի Երասխ գյուղում բացվել էր տարածաշրջանում ռուսաց լեզվի խորացված ուսուցման գծով առաջին պրոֆիլային դասարանը, տեղադրվել է ուղղափառ խաչ և կատարվել է Իլյա մարգարեի անվան տաճար-մատուռի աղյուսի տեղադրման՝ հիմնարկեքի արարողությունը։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |