Մանուկյան․ Գյումրիում կատարվածը կազմակերպված էր, այդ մարդիկ խայտառակում էին գյումրեցուն

Մանուկյան․ Գյումրիում կատարվածը կազմակերպված էր, այդ մարդիկ խայտառակում էին գյումրեցուն

PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժումը Վանաձորում հանդիպել է համախոհների հետ. մինչ հանդիպումը շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է Գյումրիում տեղի ունեցած միջադեպն ու պատասխանել է հարցին, թե ինչու է ցուցարարներին «բոմժ» անվանել։

Հունվարի 15-ին Մանուկյանը նախատեսել էր այցելել Գյումրի, մինչ քաղաք հասնելը Ազատան համայնքի տարածքում մի խումբ շիրակցիներ փակել էին Գյումրի-Երևան մայրուղին, որպեսզի արգելեին նրան մտնել քաղաք: Մանուկյանը փոքր-ինչ ուշացումով հասել էր Գյումրի ու հայտարարել, որ իշխող «Իմ քայլը» գումար է տվել ճանապարհը փակողներին։

«Իմ քայլը» իրենց փող էր բաժանել, իրենք էլ խոսում էին, բոմժեր էին, որոնց փող էր բաժանվել, ուրիշ ոչինչ», - հայտարարել էր նա:

«Այդ մարդիկ խայտառակում էին գյումրեցու անունը: Ես կիսով չափ գյումրեցի եմ, մայրս գյումրեցի է: Եվ իսկական Գյումրին այն Գյումրին է, որը լցնում էր դահլիճը, որ փողոցում մոտենում ու խոսում էր»,- հայտարարել է նա, փոխանցում է Aravot.am-ը։

Նրա խոսքով՝ Գյումրիում կատարվածը կազմակերպված է եղել, իսկ ինքը գիտի, թե ում կողմից և ինչպես։

«Առավոտյան, որ ես դուրս եկա, մեր բակում մեկը կա, որ անօթևան է և շիշ է հավաքում: Վիրավորական իմաստով չէ, բայց «բոմժ» այդպիսի մարդկանց են ասում: Ասում է՝ պարոն Մանուկյան մեզ ինչո՞ւ եք վիրավորել, այդ տականքներին մեզ հետ եք համեմատում»,- խոսքը եզրափակել է Մանուկյանը:

Ընթերցեք նաև․ ՄԻՊ-ը՝ Մանուկյանի խոսքերի մասին․ Քաղաքացու մասին վիրավորական ձևակերպումը դատապարտելի է

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---