«Մեկ ձայն». Եթե կրթությունը հարկվի ԱԱՀ-ով, մասնավոր դպրոցները փակման վտանգի առջև կկանգնեն16 հունվարի 2021 - 17:43 AMT PanARMENIAN.Net - «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան հայտարարել է, որ ոչ պետական հանրակրթությունը ՀՀ-ում ծայրահեղ վտանգված է՝ եթե կրթությունը հարկվի ԱԱՀ-ով, մասնավոր դպրոցները փակման վտանգի առջև կհայտնվեն: Կառավարությանը հանձնարարվել է մինչև 2021թ․ մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ըստ որի՝ հանրակրթություն և բարձրագույն կրթություն իրականացնող հաստատությունների գործունեությունը պետք է հարկվի ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ)։ Հայտարարության մեջ նշվում է, որ այս որոշումը փաստացի կոչնչացնի տարիների փորձ ունեցող, առաջադեմ, փորձառու բազում ուսուցիչներին մասնագիտության մեջ պահած, կրթության զարգացման կարևոր գրավական հանդիսացող ոչ պետական դպրոցների ճնշող մեծամասնությունը։ «ՀՀ կրթությանը կհասցվի մեծագույն վնաս, տնտեսությունը կտուժի, կաճի պետության ֆինանսական բեռը, ոչ պետական դպրոցների հազարավոր աշխատակիցներ կդառնան գործազուրկ` սրելով առկա ճգնաժամի սոցիալական հետևանքները։ Կառավարության՝ բյուջետային ճեղքվածքը հարկային բեռի ծանրացմամբ փակելու քայլը, եթե այն կիրառվի ոչ պետական դպրոցների նկատմամբ, ոչ միայն կնվազեցնի պետության եկամուտները, այլ կբերի տնտեսության մի ամբողջ հատվածի կործանման։ Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ կառավարությանը կոչ ենք անում ոչ պետական հանրակրթական հաստատությունները չներառել օրենսդրական նախատեսվող փոփոխությունների փաթեթում»,-ասվում է հայտարարության մեջ։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |