Որոնողական աշխատանքների արդյունքում ևս 3 մարմին են գտել

Որոնողական աշխատանքների արդյունքում ևս 3 մարմին են գտել

PanARMENIAN.Net - Նախօրեին որոնողափրկարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 մարմին՝ երկուսը Ջաբրայիլից, մեկը Որոտանից` Կուբաթլուի հատվածից։ Այդ մասին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, գրում է Sputnik Արմենիան։

«Կուբաթլուից գտնված անձի ինքնությունը հայտնի է՝ նա Արսեն Մամիկոնյանն է։ Նրա ծննդյան տարեթիվը, սակայն, հայտնի չէ։ Մյուս երկուսի ինքնությունը պարզելու համար ԴՆԹ փորձաքննություն կիրականացվի։ Երեքն էլ զինծառայող են եղել»,- ասել է Թադևոսյանը։

Նրա խոսքով` հունվարի 18-ին որոնողական աշխատանքները կշարունակվեն Հադրութում, Ֆիզուլիում և Ջաբրայիլում:

Թադևոսյանը հիշեցրել է, որ միաժամանակ ողջերին են փնտրում, սակայն դեռ արդյունք չկա։

Մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1238 զոհվածի մարմին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---