Իմքայլական պատգամավոր․ Մեր լրջագույն խնդիրների անունն ընդդիմություն է

Իմքայլական պատգամավոր․ Մեր լրջագույն խնդիրների անունն ընդդիմություն է

PanARMENIAN.Net - Մեր լրջագույն խնդիրների անունն ընդդիմություն է՝ խորհրդարանական և ոչ խորհրդարանական, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

«Ընդդիմադիր գործընկերներն ասացին, որ մենք լրջագույն խնդիրներ ունենք։ Այո, ես հաստատում եմ: Եվ այդ խնդիրների անունն ընդդիմություն է՝ խորհրդարանական և ոչ խորհրդարանական։ Դրանք այն մարդիկ են, որոնք առավոտից երեկո այս ու այլ ամբիոններից շահարկում են հետպատերազմյան իրավիճակը, մեր եղբայրների գերության մեջ լինելու, Սյունիքի անվտանգության հարցերը՝ տարբեր տեսքերով, ձևերով, ուղղություններով։ Ամեն անգամ այս իրավիճակին տալիս են այլ գույներ, խտացումներ, որոնք իրականության հետ չեն համապատասխանում։ Սյունիքի անվտանգության հարցը պետք չէ շահարկել, որովհետև Սյունիքը ՀՀ ողնաշարն է և դրա մասին բազմիցս խոսվել է։ Երբ դուք գնում եք էնտեղ, խոսում եք, գալիս եք խտացնելով գույները․․. պետք չէ նման շահարկումներ անել։ Մենք ունենք Սյունիքի պատգամավորներ, որոնք այնտեղ են լինում, գնում են այնտեղ»,- հայտարարել է Դավոյանը։

Պատգամավորի խոսքով՝ պետք է ուժեղանալ ու զինվել, բայց ոչ թանկարժեք մեքենաներով ու հարստություններով, և պետք է հզորանալ ու անել այն, ինչ շատերը չեն արել։

Նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ նախագահները պատրազմի դադարեցման հայտարարություն էին արել, որից հետո՝ հունվարի 11-ին ստորագրել տրանսպորտային ապաշրջափակման մասին փաստաթուղթ։ Պատերազմից հետո հայկական կողմը Արցախից մի շարք տարածքներ է զիջել Ադրբեջանին, ըստ Խորհրդային միության քարտեզի: Տարածքային որոշ զիջումներ են եղել նաև ՀՀ-ից՝ մասնավորապես Սյունիքի մի քանի համայնքից տներ ու հողակտորներ են մնացել ադրբեջանական կողմում, կիսվել է ՀՀ ամենամեծ Սոթքի հանքը՝ Գեղարքունիքի մարզում։

 Ուշագրավ
Մանուկյանը հայտնել է, թե իրենք առաջիկայում մարզեր կայցելեն, իսկ մարտի 6-ին մեծ հանրահվաք կանեն
Մարուքյանն ասել է՝ չի վստահում վարչապետի խոսնակին ու իրենց հայտարարություններին
Հանդիպման նախաձեռնողը ՀՀ նախագահն է