«Ագենա« ընկերություն. Հայկական դրամի անկումը չի անդրադառնա ներկրվող ալկոհոլի գնի վրա

PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ մի քանի ժամում դոլարի փոխանակման արժեքը 1 դոլարի դիմաց հասել է 380 դրամի, ալկոհոլային խմիչքներ ներկրող «Ագենա» ընկերությունում պնդում են, որ առաջարկվող ապրանքների գները փոփոխություն չեն կրի: «Մեր ընկերությունն ամեն ինչ կանի, որպեսզի դոլարի փոխարժեքի աճը հանրապետությունում չանդրադառնա մեր սպառողների վրա: Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները»,-PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել «Ագենա» ընկերությունում: «Ագենա» ընկերությունը Հայաստան է ներկրում է այնպիսի ալկոհոլային խմիչքներ, ինչպիսիք են «BAILEYS», «JOHNNE WALKER», «DIAGEO», «SMIRNOFF» եւ «SHERIDAN'S»-ը:



Դեռ երեկ դոլարի կուրսը փոխանակման կետերում 305-310 դրամ էր մեկ դոլարի դիմաց, եվրոյի փոխարժեքը 387 դրամ: Դրամի համեմատ դոլարի փոխարժեքի նման արագ աճի հիմնական պատճառը հանդիսացավ Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանի հայտարարությունն, ըստ որի Հայաստանի ԿԲ-ն որոշում է կայացրել արտարժույթի բորսային իր միջամտությունը սահմանափակելու եւ դրամի լողացող փոխարժեքին վերադառնալու մասին: Ընդ որում, ըստ ԿԲ գնահատականների, դոլարի միջին փոխարժեքը 2009 թվականին ակնկալվում է 360-380 դրամի մակարդակի վրա:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---