Վանաձորում սկսվում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային ծրագիրը

Վանաձորում սկսվում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային ծրագիրը

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ից Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը, տեղեկացնում է «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկը:

Ծրագրից կարող են օգտվել 50-69 տարեկան կանայք, որոնք գրանցված են Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի և Շահումյանի բուժամբուլատորիաներում։

Հունվարի 19-ից նրանք կարող են մոտենալ իրենց ընտանեկան բժշկին/թերապևտին և հերթագրվել անվճար մամոգրաֆիա անցնելու համար:

«Առանց նախնական հերթագրման, հնարավոր չէ մամոգրաֆիկ հետազոտություն անցնել, ուստի կարևոր է նախ այցելել ընտանեկան բժշկին կամ թերապևտին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---