ԱՀԿ․ Covid-19-ով հիվանդների մեծ մասը վարակիչ է ախտանիշների ի հայտ գալուց հետո 8-9 օր18 հունվարի 2021 - 18:55 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտարարել է, որ վարակվելուց նույնսիկ մի քանի շաբաթ անց Covid-19-ի ՊՇՌ թեստի արդյունքը կարող է դրական լինել, բայց դա չի նշանակում, որ պացիենտը վարակիչ է։ «Վարակիչ լինելու համար հարկավոր է կենդանի վիրուս տարածել։ Ըստ նախնական հետազոտությունների, պացիենտների մեծ մասը վարակիչ է լինում միայն ախտանիշների ի հայտ գալուց հետո 8-9 օրվա ընթացքում, թեև այդ շրջանը կարող է ավելի երկար լինել ծանր հիվանդների դեպքում»,-ասել է նա, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։ 14-օրյա կարանտինի վերաբերյալ ԱՀԿ կարգադրությունը հիմնված է ինկուբացիոն շրջանի մասին տվյալների վրա։ Ըստ առկա տվյալների, միջին ինկուբացիոն շրջանը տևում է 5-6 օր՝ վերին շեմը կարող է հասնել 14 օրվա։ Սա է հիմք տալիս կարանտինի տևողության որոշման համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Հեբրեյեսուսը Գործադիր կոմիտեի նիստում հայտարարել է, որ Covid-19-ի դեմ պատվաստանյութի հավասար մատչելիության հեռանկարները սպառնալիքի տակ են՝ պատվաստանյութերը կիրառվում են գրեթե բացառապես հարուստ պետություններում։ Նա կոչ է արել համաշխարհային հանրությանը համերաշխ լինել պանդեմիայի դեմ պայքարում և առաջիկա 100 օրում աշխարհի բոլոր երկրներում բուժաշխատողների և տարեցների պատվաստում սկսել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |