Կրթական ծրագիր PicsArt-ից՝ պատերազմին մասնակցած զինվորների համար

Կրթական ծրագիր PicsArt-ից՝ պատերազմին մասնակցած զինվորների համար

PanARMENIAN.Net - Հայրենիքի պաշտանությանը մասնակցած զինվորներին PicsArt ընկերությունը փետրվարի 1-ից հրավիրում է մասնակցել «Առաջընթաց» կրթական ծրագրին և վերապատրաստվել որպես տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմումը, որից հետո աշխատանքային խումբը կապ կհաստատի դիմորդի հետ հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։

«Առաջընթաց» կրթական ծրագրի նպատակն է հաշմանդամություն ունեցող զինվորներին վերապատրաստել որպես ՏՏ ոլորտի մասնագետներ՝ համապատասխան որակավորմամբ աշխատանք գտնելու համար։ Դասընթացը տևելու է 4-6 ամիս, շաբաթական 4 անգամ։

Ծրագիրն անցկացվելու է առցանց ձևաչափով և փուլային ընդունելությամբ՝ թեստ համակարգչային եղանակով (մաթեմատիկական գիտելիքները, ճանաչողական և մտավոր կարողությունների շրջանակը չափող թեստեր), հարցազրույցներ (մշակութային, մտածելակերպը քննող, հոգեբանական և այլն):

Ծրագրով նախատեսվում է ՏՏ մասին ներածություն (ինֆորմատիվ, օպերացիոն համակարգեր, Web զարգացում, տվյալների բազա, ալգորիթմներ, Kotlin ծրագրավորման լեզու)։

 Ուշագրավ
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել
Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել
«Չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության մեջ և կալանավորելու»,- ասվում է հայտարարության մեջ