ՃՈ-ն վարորդների խախտումների համար մինչև 2022-ի հուլիսի 1-ը տուգանային միավորներ չի կիրառի

ՃՈ-ն վարորդների խախտումների համար մինչև 2022-ի հուլիսի 1-ը տուգանային միավորներ չի կիրառի

PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայողների կողմից արձանագրվող խախտումների համար վարորդների նկատմամբ տուգանային միավորներ չեն կիրառվի մինչև 2022-ի հուլիսի 1-ը, Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Նա ներկայացրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում երկրորդ ընթերցումից առաջ օրենքում փոփոխությունների նախագիծը։

«Մինչև 2022-ի հուլիսի 1-ը տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքով քննության ենթակա գործերով»,-հայտարարել է Ֆիդանյանը։

2019-ի վերջին հայտարարվել էր Հայաստանում վարորդների համար բալային համակարգ ներդնելու ու մեկնարկային 9 միավոր տալու մասին։

Ընթերցեք նաև․ Բալային համակարգ. Ոչ սթափ վիճակում ղեկին նստելու կամ 51-80 կմ/ժ-ով արագությունը գերազանցելու համար 4 միավոր կհանվի

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---