Լևոն Քոչարյան․ Հայրս պատերազմի ժամանակ ամեն բան փորձեց անել, բայց Արցախի նախագահը հարկ չհամարեց հանդիպել

Լևոն Քոչարյան․ Հայրս պատերազմի ժամանակ ամեն բան փորձեց անել, բայց Արցախի նախագահը հարկ չհամարեց հանդիպել

PanARMENIAN.Net - Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատերազմի մեկնարկից մի քանի օր անց մեկնել է Արցախ և փորձել հնարավորինս օգտակար լինել, սակայն իշխանություններն անտեսել են նրան, հայտարարել է նրա որդի Լևոն Քոչարյանը։

Հունվարի 19-ին Շենգավիթի առաջին ատյանի դատարանում Քոչարյանի և մյուսների գործով դակատան նիստն է։ Այդ գործով վերջին նիստը 2020-ի սեպտեմբերին էր, այն հետաձգվել էր տուժողի՝ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու միջնորդության պատճառով:

«Պատերազմից մի քանի օր անց մեկնեցինք Արցախ։ Առաջին օրը չմեկնեցինք, որովհետև նիստ պետք է լիներ, հասկանում եք՝ ինչ վայնասուն կարող էին բարձրացնել։ Հայրս ամեն բան փորձեց անել՝ խորհուրդներ տալ, հուշումներ անել։ Նույնիսկ ասում էր՝ այս ինչ բանը գնացեք, ասեք, բայց մի ասեք, որ ես եմ ասել։ Արցախի նախագահն անգամ հարկ չհամարեց հանդիպել, քննարկել։ Ես ինքս ականատես եմ եղել, որ այն մարդիկ, որոնք կանգնած էին մեր հաղթանակների հիմքում՝ 1990-ականներից սկսված, ինչպես էին անտեսվում, ոչ մի բան չէին լսում։ Արվել է առավելը, այն, ինչ կարող էր արվել կողքից՝ չլինելով իշխանության մեջ»,- ասել է Քոչարյանը, փոխանցում է Para Tv-ն։

Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի մեկին Սահմանադրական կարգ տապալելու մեջ։ Նա կալանքից ազատ էր արձակվել 2020-ի հունիսին՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---